ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Առաջադիմություն

Առաջադիմություն
05.09.2024 | 00:14

Աստծո կանչը

Սեպտեմբերի 5

Առաջադիմությունը երկնքի օրենքն է:

Բարձրացիր վեր, միշտ ավելի՛ վեր, կյանքի ու գեղեցկության, գիտության ու զորության աստիճաններով, վե՛ր ել անդադար, բարձր, ավելի՛ բարձր:

Վաղը ավելի՛ հզոր եղիր, ավելի՛ քաջ, ավելի՛ սիրող, քան ինչ-որ կար այսօր:

Առաջադիմելու օրենքն իմաստ ու նպատակ է տալիս կյանքին:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ